ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Որտեղ կա ծով, կան ծովահեններ

Որտեղ կա ծով, կան ծովահեններ
21.04.2016 | 21:31

Հույն ժողովուրդը ոչ միայն հզոր քաղաքակրթության ստեղծողն է, աշխարհի հրաշալիքներից մի քանիսի հեղինակն ու Օլիմպիական խաղերի հիմնադիրը։ Նա նաև լավ ընկեր է ու սրամիտ խորհրդատու՝ ամեն օրվա համար։


ՈՒղտն իր սապատը չի տեսնում:
Գինին և երեխաները ճիշտն են ասում:
Որտեղ կա ծով, կան ծովահեններ:
Հաջողությունը ոչ թե այն վայրն է, ուր հասել ես, այլ ճանապարհը, որն անցել ես։
Հիվանդին դեղ տուր, տառապողին՝ լավ խոսք:
Հետաքրքրասիրությունն իմաստության սկիզբն է։
Ջրաղացին ջուր է պետք, ոչ թե խոստում։
Դու օգնում ես ինձ, ես օգնում եմ քեզ՝ մենք միասին կբարձրանանք լեռը։
Եթե քո տունը չարժևորես, տունդ էլ քեզ կկործանի։
Խուլը նա է, ով չի ցանկանում լսել։
Պարզ երկինքը կայծակից չի վախենում։
Ցանկանում ես զայրացնե՞լ թշնամուդ, միշտ լավ տրամադրություն ունեցիր։
Մեկը տնից դուրս է անում կնոջը, իսկ մյուսն արդեն նրա համար հագուստ է կարում։
Անգամ խենթն է ընկրկում՝ գինովցածին տեսնելով։
Ով շատ է չարչարվում, շատ է սովորում։
Որքան մոտ է հավանոցին, այդքան շատ է աղվեսի գործը։
Եթե ցլին կերել ես, պոչը կթողնե՞ս:

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ